Twitter-ի և Facebook-ի հիմնադիրները սպառնալիքներ են ստացել «ԻՊ» գրոհայիններից
«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Telegram ծառայության միջոցով սպառնալիքներով տեսագրություն են տարածել համացանցում:
25 րոպե տևողությամբ տեսագրությունը սպառնալիքներ է պարունակում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Twitter-ի ստեղծող Ջեք Դորսիի հասցեին, հաղորդում է Vocativ պորտալը:
Գրոհայինները պահանջում են վերջ տալ ահաբեկչական քարոզչության տարածումը կանխելու փորձերին: