2162 դիտում
10:40 23-02-2016
Մեր երկրում դժվար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին. Բակո Սահակյան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում, որովհետեւ մեր երկրում դժվար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ Արցախի ազատության ու անկախության կերտմանը մասնակցել են շատ քաջ հայորդիներ աշխարհի տարբեր ծայրերից:
Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր օր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը` հնարավորություն տալով մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Դա մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալները, դա մեր հերոսական բանակն է, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը: Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին` անպարտելի ուժ ու զորություն»:
Նմանատիպ նյութեր
7635 դիտում
23:01 11-11-2020
ՖԱՖ. Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը
15579 դիտում
10:45 17-11-2017
Դժվար է գտնել մեկ այլ պետություն, որը «Գազպրոմի» հետ նման ստորացուցիչ պայմանագիր ստորագրեր. «Ժամանակ»
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է