31104 դիտում
10:15 20-03-2016
Ֆրանսիայի Լե Ման քաղաքի 5 հայ ընտանիք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով օգնության ձեռք մեկնեց սոցիալապես անապահով ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փետրվարի 23-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/24/77939/]«Պապայիս եմ ուզում. 4 երեխաները մնացել են առանց ծնողների խնամքի»[/url] վերնագրով, որը ներկայացրել էին Panorama. am-ի մեր գերծընկերները:
Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որով բարեգութ մարդիկ իրենց օգնության ձեռքը մեկնեցին ընտանիքին: Իսկ քրեական գործերով վերաքննիչ դատարանը ընտանիքի հորը` Դավիթ Մնացականյանին դատարանի դահլիճից ազատ արձակեց, այն դեպքում, երբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեծն դատավոր Վահե Խալաթյանը չնչին վիճաբանության համար Դ. Մնացականյանին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման` հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը որ Դավիթի 4 երեխաները մեծացել են առանց մոր խնամքի:
Երեկ` մարտի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Ֆրանսիայի Լի Ման քաղաքում բնակվող 5 հայ ընտանիքներ և ցանկություն էին հայտնել, որ իրենք ուզում են նշված ընտանիքին փոխանցել 462 եվրո:
Փախանցումը օպերատիվորեն կատարվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով, ինչի համար Ֆրանսիայում բնակվող 5 հայ ընտանիքների անդամները նաև իրենց շնորհալալությունն էին հատնում բանկին: Ի դեպ` գումարը Երևանից նշված ընտանիքին հանձնելու ճանապարհածախսը բանկը վերցրեց իր վրա:
Դավիթին ու նրա ընտանիքը կրկին իրենց շնորհակալությունն ու երախտիքն են հայտնում բարեգութ մարդկանց, ովքեր սոցիալական այս ծանր պայմաններում իրենց խնդիրները թողած` հոգում են նման մարդկանց գոյատևման հարցը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Լե Մանում գտնվող 5 հայ ընտանիքը առաջին անգամ չէ, որ անշահախնդրորեն օգնության ձեռք են մեկնում Հայաստանում գտնվող նմանատիպ ընտանիքներին, պարզապես չեն ցանկացել, որ այդ մասին բարձրաձայնվի, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին` հանրությանը տեղեկացնում է բարեգութ այդ մարդկանց կողմից կատարած բարի գործը: Թող Աստված պահապան լինի նաև նրանց:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16813 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ