211652_close_icon
views-count1661 դիտում article-date 22:01 20-02-2016

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով:

Նմանատիպ նյութեր