211652_close_icon

Դրամապանակի հափշտակությունը կանխվեց

views-count1639 դիտում article-date 14:44 20-02-2016
Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Աբովյան պուրակից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Դ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Սաթենիկ Ա.-ին: Պարզվել է, որ Գուրգեն Դ.-ն մի բուհում փորձել է բացահայտ հափշտակել Սաթենիկ Ա.-ի դրամապանակը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր