211652_close_icon

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում

views-count762 դիտում article-date 15:17 19-02-2016
Ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Աշոտ Ք.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է «Մուխա» տիպի 2 նռնականետ, հակատանկային 1 ական, «ՌԳ» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ, 2 պայթուցիչ, 4 ծխագլանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» մոդելի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: *** Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 22, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 4,3 մ երկարության բիքֆուրդյան քուղ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր