211652_close_icon

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են արձանագրվել

views-count712 դիտում article-date 14:41 19-02-2016
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Պ.-ին և 1957 թ. ծնված Իսակ Օ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայով: Խուզարկությամբ Գարիկ Ս.-ի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող, մուգ շագանակագույն զանգված, իսկ Արթուր Պ.-ի գրպանից՝ դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգված: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Վրեժ Մ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է չորացրած, դեղնականաչավուն, բուսական զանգված և կաթոցիչ: Վրեժ Մ.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը «մարիխուանա» տեսակի թմրանյութ է: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորավան գյուղի վերջնամասում գտնվող ջրատար խողովակաշարի միջից, թմրանյութ պատրաստելու ժամանակ, հայտնաբերել և բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ռուստամ Պ.-ին և 1978 թ. ծնված Ռոման Խ.-ին: Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է «Բյուրեղ» գրառմամբ պոլիէթիլենային տարա` 1,5 լ տարողությամբ, որի մեջ եղել է դեղնավուն, բենզինի սուր հոտ ունեցող հեղուկ: Հայտնաբերվել է նաև սպիտակ, էմալապատ 3 տարա` հատակին մուգ գորշավուն չորացված նստվածքով, 5 գ տարողության 2 ներարկիչ, «Պիրալգին» տեսակի դեղահաբի դատարկ թիթեղներ, 5 գ և 2 գ տարողության օգտագործված 2 ներարկիչ, կերակրի սոդա, աղ և բամբակ, որոնք ըստ Ռուստամ Պ.-ի և Ռոման Խ.-ի բանավոր հայտարարության` բենզինից պատրաստված թմրանյութ են, և իրենք պատրաստել են իրենց օգտագործելու համար: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, Այգավան գյուղի վերջնամասում գտնվող հողամասերից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գևորգ Ղ.-ին և 1984 թ. ծնված Կարեն Հ.-ին: Գևորգ Ղ.-ի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր ծխախոտի թութունի հետ խառնած կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր