ԵՄ-ը մարտի սկզբին փախստականների հարցով հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ
                        Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է մարտի սկզբին հատուկ հանդիպում անցկացնել Թուրքիայի իշխանությունների հետ՝ փախստականների հարցով, հայտնել է Reuters-ը:
Եվրոպացի բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 5-ին: 
Նախորդ հանդիպումը նշանակված էր փետրվարի 18-ին, սակայն չեղյալ է հայտարարվել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով, ինչի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

