Հենրիխ Մխիթարյան. Ներկայիս «Բորուսիան» տարբերվում է Կլոպի թիմից
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչպես է փոխվել թիմի խաղաոճը նոր մարզիչ Տոմաս Տուխելի օրոք:
«Յուրգեն Կլոպի օրոք մենք այլ ֆուտբոլ էինք խաղում, հակագրոհներն ավելի շատ էին, ավելի շատ պրեսինգ կար:
Տուխելի գալով մենք սկսեցինք տարբեր խաղաոճեր կիրառել: Ձգտում ենք ավելի շատ գնդակ պահել, ավելի շատ փոխանցումներ կատարել և ավելի հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Այդ ամենը ինձ ավելի շատ վստահություն հաղորդեց», ասել է Մխիթարյանը: