Թուրքիայում հերթական ոստիկանական մեքենան են պայթեցրել. կան զոհեր
                        Թուրքիայի հարավարևելյան հատվածում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: 
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Մարդին նահանգում գործի է դրվել ճանապարհի վրա տեղադրված ռումբը, երբ նշված հատվածով ոստիկանական ավտոմեքենա էր անցնում:
Պայթյունի հետևանքով զոհվել են ոստիկանության կոմիսարը և 2 ծառայողներ: 
Հաքքարի նահանգում ևս նման ահաբեկչություն է տեղի ունեցել: Ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից ոստիկաններ են ծանր վիրավորվել: Ահաբեկչությունները իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

