211652_close_icon
views-count3802 դիտում article-date 21:38 17-02-2016

Անկարայի կենտրոնում 2 պայթյուն է որոտացել. կա 5 զոհ, առնվազն 10 վիրավոր. տեսանյութ. ԼՐԱՑՎԱԾ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում` Չանկայա թաղամասում, 2 խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Life.News-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորական հանրակացարանի մոտակայքում: Պայթեցվել է 2 ավտոմեքենա: Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ, նշվում է, որ կա 5 զոհ, առնվազն 10 վիրավոր: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է այցը Բրյուսել: Ավելի ուշ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել: [color=#CC0000]22:30[/color] Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը` 40-ի: [color=#CC0000]23:00[/color] [b]Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր