211652_close_icon

Էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները կարգավորվել են. «Ժամանակ»

views-count1286 դիտում article-date 09:09 16-02-2016
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների Էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները կարգավորվել են արևմտյան դոնոր երկրների կողմից։ ԱՄՆ և ԵՄ դեսպանների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել Է պայմանավորվել անհրաժեշտ քանակով ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ Էլեկտրոնային քվեարկության սարքերի ներկրման վերաբերյալ։ Միակ պայմանը, որ դրվել Է ՀՀ իշխանության առջև՝ այն Է, որ ընտրությունների ողջ ընթացքում և հաշվման գործընթացի ժամանակ Էլեկտրոնային քվեարկության համակարգիչների սերվերները պահվելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երևանյան դիտորդական գրասենյակում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր