Քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո Եվրամիությունը չեղարկել է Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը չեղարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև Բելռուսի 170 քաղաքացու նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ին երկրի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման պատճառ էր դարձել մարդու իրավունքների խախտումը՝ ըստ ԵՄ հայտարարության:
Պատժամիջոցների չեղարկման պայմանը եղել էր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Մինսկում հաստատել են, որ քաղբանտարկյալներ երկրում չկան: Մի շարք բանտարկյալների ազատ արձակումից և նախագահական ընտրություններից հետո Եվրամիությունը մասամբ չեղարկել է պատժամիջոցները:
Նշենք, որ 2012թ.-ին, պատժամիջոցների կիրառման հետևանքով Լուկաշենկոն չէր կարողացել ներկա գտնվել Լոնդոնում ընթացող Օլիմպիադային: