Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգեց ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը ևս վեց ամսով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին ԱՄՆ-ից անմիջապես հետո: Առաջին սահմանափակումները կապված էին Ղրիմի բռնազավթման հետ, իսկ հետագայում դրանք մի քանի անգամ ընդլայնվեցին՝ կապված Ուկրաինայի արևելքում ընթացող զինված հակամարտության հետ, որի մեղավորը Արևմուտքը համարում է Ռուսաստանին:
Նշենք, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը ուժի մեջ կմտնի վաղը` դեկտեմբրի 22-ին: