211652_close_icon
views-count1586 դիտում article-date 16:43 23-03-2016

Նա մեր մշակույթի ձայնային այցեքարտն էր արտերկրում. Գալուստ Սահակյանը՝ Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Գեղամ Գրիգորյանը հայ ու համաշխարհային օպերային արվեստի իսկապես փայլուն դեմքերից էր, ում ձայնը հնչում էր աշխարհի ամենահայտնի բեմերից, ում բարձր էին գնահատում ամենախստապահանջ մասնագետները, ում կատարումները մշտապես արժանանում էին բազմալեզու հանդիսատեսի համակրանքին: Նա մեր մշակույթի ձայնային այցեքարտն էր արտերկրում: Այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների, իր արվեստի երկրպագուների հիշողության, հայկական օպերայի պատմության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին ու արվեստասերներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր