3694 դիտում
15:00 14-02-2016
Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները պահպանում են ազգային և եկեղեցական սովորույթները
Փետրվարի 13-ին, ըստ ազգային և եկեղեցական սովորույթի` Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը (հայտնի է նաև Տրնդեզ և Տիրոջն ընդառաջ անուններով), որը հայ ընտանիքների, նորապսակների տոնն է:
Այս տարի Տյառնընդառաջը տոնեցին նաև Վանաձորի Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու բակում հավաքված վանաձորցիները:
Եկեղեցում մատուցված սուրբ պատարագից հետո նորապսակները ցատկեցին եկեղեցու բակում վառված խորհրդանշական խարույկի վրայով, որին հաջորդեցին ազգային պարերը` հավաքված երիտասարդների կատարմամբ:
Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները:
Երիտասարդները նորապսակներին բաժանեցին տոնը խորհրդանշող աղանձով և բարեմաղթանքներով պատրաստված տարոսիկներ` դարձնելով օրն էլ ավելի հիշարժան ու հաճելի:
Երիտասարդ ընտանիքը յուրաքանչյուր ազգի և պետության հիմքն է, և ՀՀԿ Երիտասարդական կազմակերությունը մշտապես կանգնած է հայ ընտանիքի կողքին:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
2422 դիտում
21:23 28-01-2016
Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները Հայոց բանակի օրը նշեցին սահմանին զոհված հերոսների հարազատների հետ միասին
2583 դիտում
17:15 17-07-2021
ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ կազմակերպվում է «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» աշխատաժողով
Այս բաժնից
736 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
712 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
826 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ