50535 դիտում
16:06 12-02-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Գյումրիում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ-վթարից. փորձաքննությամբ պարզվելու է՝ Opel-ի՞, թե՞ «յաշիկի» վարորդն է մեղավոր եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ այս տարվա հունվարի 31-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ-վթարից: Վրաերթի հետևանքով հետիոտնը տեղում մահացել էր, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել էին Opel մակնիշի և Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաները:
Մահվան ելքով վրաերթի մեղավորը Opel-ի վարորդն է եղել, թե Բրաբուսի, դրա պատասխանը կիմացվի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի ավարտից հետո, որի շրջանակներում քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/31/75912/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին վթար-վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խորենացի փողոցում` «Լուվր» հագուստի սրահի դիմաց, բախվել էին Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Ֆրունզե Ասատրյանի վարած Mercedes G55 մակնիշի 22 FR 222 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 VF 390 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վրաերթի էր ենթարկվել կին-հետիոտն, 74-ամյա Սուսաննա Զաքարյանը, ով տեղում մահացել էր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետը: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Նույն վաշտի տեսուչներ Վահագն Էլոյանն ու Սարգիս Աղաջանյանը դեպքի վայրից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի ոստիկանությունն ու քննչական բաժինը կարողանան աշխատել:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիետի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննչներ` հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+