1202 դիտում
14:17 11-02-2016
Խոդորկովսկու մամուլի քարտուղարը հերքել է Ինտերպոլի կողմից նրա հետախուզման մասին լուրերը
ЮКОС-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու մամուլի քարտուղար Կյուլլե Պիսպանեն հայտարարել է, որ չի հաստատում Ինտերպոլի կողմից Մ. Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը, որը տարածել են լրատվամիջոցները, հայտնում է Ria Novosti-ն:
«Միխայիլ Բորիսովիչը ոչ մի դեպքում չի փոխի իր կենսակերպը»,-ասել է Պիսպանեն:
Նա նաև հիշեցրել է այն մասին, որ հնարավոր է՝ Խոդորկովսկին քաղաքական ապաստան խնդրի որևէ երկրից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆթեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով, հայտնել էր Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Ռուսաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն, հիմնված Ռուսաստանի գլխավոր դատախազությունից և ՌԴ Հետաքննչական կոմիտեից ստացված նյութերի վրա, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո»,-ասել էր աղբյուրը:
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
15:59 30-11-2018
ՌԴ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող տղամարդը կամավոր ներկայացավ
1417 դիտում
20:37 19-11-2018
Վալերիյ Օսիպյանը կարևորել է Ինտերպոլի դերը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ինտերպոլի գործունեությանը
1081 դիտում
15:46 28-10-2022
Ինտերպոլի հետ համագործակցության ընդլայնումը կարևոր է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
1183 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
988 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1024 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ