Օբաման Կոնգրեսին է ներկայացրել «Իսլամական պետության» դեմ պայքարի նախագիծը
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման նամակ է ուղղել Կոնգրեսին՝ խնդրելով հաստատել «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ կիրառելու նախագիծը:
Նա նշել է, որ խմբավորման զինյալները սպառնում են Մերձավոր Արևելքի խաղաղությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:
Նամակում նշվել է, որ նախագահական աշխատակազմը չի խնդրում պատժամիջոցներ՝ այնպիսի երկարատև մեծածավալ ցամաքային գործողություններ, ինչպիսին էին երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները իրականացրեցին Իրաքում և Աֆղանստանում:
Նա նշել է, որ փաստաթղթի նախագիծը, որ իր աշխատակազմի կողմից է ներկայացվել, չի ենթադրում ցամաքային զորքերի՝ ռազմական գործողությունների մեծածավալ և երկարատև օգտագործման թույլտվություն:
Խոսքը ԱՄՆ-ի կամ կոալիցիայի երկրների զինվորականների մասնակցությամբ, կամ հատուկ նշանակության ուժերի սահմանափակ օժանդակ գործողությունների մասին է: