211652_close_icon
views-count4969 դիտում article-date 12:54 10-02-2016

Թե ինչպես են արտարժույթները աճել վերջին 2 ամսում, այսօր 1 դոլարի համար 500 փոխարժեքին հասնելուն մնացել է 50 լումա

Արտարժույթները՝ եվրոն ու դոլարը 2014-2015թթ. նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսների դոլարային աժիոտաժից հետո էականորեն աճել են վերջին 1-1,5 ամսում: Այսօր արդեն 1 դոլարի համար 500 դրամ փոխարժեքին հասնելու համար մնացել է 50 լումա: Ներկացնում ենք թվերով և ըստ ամիս-ամսաթվերի և հաշվարկման կետ ընդունելով 2015թ. դեկտեմբերի 15-ը և մեկ շաբաթյա պարբերականությունը: Այն ի ցույց է դնում, թե ինչպես է ամեն 100 եվրոյի վաճառքի փոխարժեքը ավելացել մոտ 2000 դրամով, մոտ նույնքանով էլ՝ դոլարինը: 2015. թ. դեկտեմբերի 15. մեկ ամերիկյան դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի առավելագույն փոխարժեքը նույն օրը 539 դրամ է: 2015. թ. դեկտեմբերի 22. մեկ դոլարը վաճառվում է 482 դրամ առավելագույն փոխարժեքով, մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 529 դրամ է: 2015. թ. դեկտեմբերի 29. մեկ դոլարը վաճառվում է 486 դրամ առավելագույն փոխարժեքով, եվրոն՝ 536: 2016թ. հունվարի 5. մեկ դոլարը վաճառվում է 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով, եվրոն՝ 540: 2016 – ի հունվարի 12. մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամով,եվրոն՝ առավելագույն՝534 դրամով: 2016-ի հունվարի 19. մեկ դոլարը վաճառվում է առավելագույն 488.50 փոխարժեքով, եվրոն՝ 537: 2016 – ի հունվարի 26. մեկ դոլարը գնվում է 491 առավելագույն փոխարժեքով, եվրոն՝ առավելագույն 540 փոխարժեքով: 2016-ի փետրվարի 2. մեկ դոլարը վաճառվում է առավելագույն 493 դրամ փոխարժեքով, եվրոն՝ առավելագույն 541 դրամով: 2016-ի փետրվարի 9 մեկ դոլարը վաճառվում է առավելագույն 497.50 դրամ փոխարժեքով, մեկ եվրոն՝ 551.50: Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկ դոլարը վաճառվում է առավելագույն 497.50 դրամ փոխարժեքով: Այսինքն՝ գրեթե հասավ 500 դրամ փոխարժեքին: Իսկ մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 568 դրամ է:

Նմանատիպ նյութեր