Արաբական Միացյալ Էմիրություններում կգործի Երջանկության նախարարություն
ԱՄԷ-ում 2 նոր նախարարություններ են ստեղծվելու՝ Երջանկության և Հանդուրժողականության: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ, Դուբայի ղեկավար Մուհամմեդ Ալ Մաքթումը:
«Երջանկության նախարարության հիմնական խնդիրը լինելու է պետության բոլոր ծրագրերի ու քաղաքականության համախմբումը, որպեսզի հանրությունը դարձնենք ավելի երջանիկ»,-մեջբերում է Ria Novosti-ն Ալ Մաքթումի խոսքը:
Իսկ Հանդուրժողականության նախարարը հանդուժողականություն ու համբերատարություն է սերմանելու ժողովրդի մեջ, որպեսզի դարձնի Էմիրությունների բնակչության գլխավոր արժեքը: