Verizon֊ը գնել է Vodafone֊ի բոլոր արժեթղթերը
Ամերիկյան Verizon հեռուստահաղորդակցական ընկերությունը Vodafone֊ից ամբողջությամբ գնել է Verizon Wireless֊ի արժեթղթերը։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Գործարքի արժեքը 130 մլրդ դոլար է կազմել։
Verizon֊ի խոսքերի համաձայն, Vodafone֊ի արժեթղթերի գնումը ընկերությանը լայն հնարավորություններ կընձեռի նոր տեխնոլոգիաների ասպարեզում ներդրումներ կատարելու համար։