211652_close_icon

Լուիս Էնրիկեն «Բարսելոնայի» հետ 100 խաղում 80 հաղթանակ է տարել, Գվարդիոլան՝ 71

views-count2012 դիտում article-date 19:15 07-02-2016
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Լևանտեի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/07/76473/]հանդիպումը[/url] (2:0) Լուիս Էնրիկեի համար 100-րդն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում: 100 խաղում Էնրիկեի թիմը տարել է 80 հաղթանակ, 11 անգամ ոչ-ոքի խաղացել և կրել 9 պարտություն, խփել 282 գնդակ, բաց թողել՝ 72-ը: Վիճակագրական առումով Էնրիկեն գերազանցեց Խոսեպ Գվարդիոլային, երբ վերջինս կատալոնացիների մարզիչն էր: Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնան» առաջին 100 խաղում տարել է 71 հաղթանակ, 19 անգամ ոչ-ոքի խաղացել և կրել 10 պարտություն՝ գնդակների 242-76 հարաբերակցությամբ:

Նմանատիպ նյութեր