211652_close_icon
views-count162463 դիտում article-date 16:13 04-02-2016

Ձերբակալվել է Արագածավան գյուղում 2 համագյուղացուն սպանած, իսկ 1 հոգու հրազենային վնասվածք պատճառած 35-ամյա կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 3-ին, իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացանով համագյուղացիներ՝ 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին սպանելու մեջ: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/04/76190/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 3-ին, կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել էին «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված էին: Դեպքի վայրում՝ փռի մոտ աշխատում էին ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել է «Վինչեստր» տեսակի հրացան: [b]Սպանությունների մեջ կասկածվող Սեդրակ Հենրիկի Ղազարյանը [/b] [img]/ups/images/0911682001454588964186166.jpg[/img] [b]Սպանված Արտյոմ Խամոյանը [/b] [img]/ups/images/0163272001454589744119856.jpg[/img] [b]Սպանված Վարդգես Հայկի Գալստյան[/b] [img]/ups/images/0163153001454600059278529.jpg[/img] [b]Վիրավոր Արման Սասունիկի Խամոյանը [/b] [img]/ups/images/0572483001454590135594410.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր