26881 դիտում
18:24 27-08-2018
Գները տարօրինակ բարձր են. գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման քննարկելու. Նիկոլ Փաշինյան
Ահազանգեր կան, որ շուկան թանկ է, ուզեցի համոզվել, նաեւ պատճառները հասկանալ: Այս մասին, այսօր՝ ԳՈՒՄ-ի շուկայում լրագրողների հետ զրւոյցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու մի շարք էս սեզոնի կարեւոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, եւ, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ եւ վարունգ է հայտնվել շուկայում, որովհետեւ Հայաստանի համար մի քիչ անսովոր է: Այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ոռոգման խնդրին, վարչապետը նշեց, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ, թե խնդիրը որն է. խնդիրն այն է, որ ջուր չկա՞, թե կա, բայց վատ է օգտագործվում եւ ոմանք չարաշահումներ են անում. «Ես պնդում չեմ անում, ես ասում եմ, որ այդպիսի խնդիրներ կան. քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդել»:
Հարցին, թե գյուղմթերքի գներին ծանոթանալուց հետո, ինչ քայլ է հաջորդելու, Փաշինյանը պատասխանեց. «Հիմա գնում եմ ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման նաեւ քննարկելու»:
Նմանատիպ նյութեր
4899 դիտում
23:00 26-03-2015
Տարօրինակ հարցազրույց՝ տարօրինակ «բոսի» հետ. տեսանյութ
4292 դիտում
10:37 31-01-2016
Էրդողանը ցանկություն է հայտնել Պուտինի հետ քննարկելու օդային տարածքի խախտման թեման
1579 դիտում
18:07 18-08-2021
Կառավարությունը բաց է սահմանադրական փոփոխությունների թեման ամենատարբեր շրջանակների հետ քննարկելու համար
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
775 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ