211652_close_icon
views-count4030 դիտում article-date 09:18 28-01-2016

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ

ՀՀ Զինված ուժերը 24 տարեկան է: Մեր բանակի կազմավորման հարցում առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ընդամենը զինվորական չորս միավորներ՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու աոանձին բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։ Դեոևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։ Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Նորաստեղծ Հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել նույն խորհրդային բանակից։ Աստիճանաբար աճեց զինվորականների թիվը։ Հաշվի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչև այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Նրանք լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման գործին։ Նրանց թվում էին գեներալներ Գ. Ղալիբալթայանը, Ա. Հարությունյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Ք. Իվանյանը, Յու. Խաչատուրովը, Ա. Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և շատ ուրիշներ։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ եղավ պաշտպանության նախարարներ Վ. Սարգսյանի, Վ. Մանուկյանի և Ս. Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Հայոց բանակր կազմավորվեց անկախ պետականության վերականգնման գործրնթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեոքբերումը։ Լավ կազմակերպված Հայոց բանակում ծառայելը դարձավ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի գործը։ 1994 թ. զինադադարից հետո ադրբեջանական իշխանությունների անդադար հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները, ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիքներին ու ագրեսիվ նկրտումներին ՀՀ զինված ուժերը հակադրում էին մարտական բարձր պատրաստվածությունը, մարտունակությունն ու զգոնությունը։ [b]Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: [/b]

Նմանատիպ նյութեր