Լա Լիգա. «Բարսելոնա»-ն իր առաջին միավորները կորցրեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնա»-ն իր առաջին միավորները կորցրեց: Հյուրընկալվելիս Լուիս Էնրիկեի սաները չկարողացան առավելության հասնել «Մալագա»-ի նկատմամբ: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հարկ է նշել, որ 5 տուրից հետո «Բարսելոնա»-ն շարունակում է անառիկ պահել սեփական դարպասը և 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տվյալ խաղային օրվա ընթացքում ևս երկու հանդիպում տեղի ունեցավ: «Սևիլիա»-ն տանը 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադ»-ին, իսկ «Լևանտե»-ն նույն հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Գրանադա»-ի նկատմամբ:
«Մալագա» - «Բարսելոնա»`0:0
«Սևիլիա» - «Ռեալ Սոսիեդադ»`1:0
Գոլ` Դեուլեֆեոու` 18’
«Գրանդա» - «Լևանտե»`0:1
Գոլ` Գարսիա 46’