211652_close_icon
views-count15964 դիտում article-date 14:25 24-01-2016

Քո բոլոր տարերքներով հանդերձ՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ. Գագիկ Սուրենյանի և Ստելլա Մելքոնյանի սիրո խոստովանությունը. Aysor.am

[b]Գագիկ Սուրենյան[/b] Սերն այն երևույթն է, որի շուրջ պտտվում է երկրագունդը: Առանց սիրո երկիրը կդադարեր պտտվել իր առանցքի շուրջը, որի արդյունքում մոլորակի մի հատվածն այնքա՜ն կտաքանար, որ կայրվեր, իսկ մյուս հատվածն անվերջ կսառչեր, կյանքն իսպառ կվերանար երկրի երեսից: Այնպես որ, ես էլ հավերժ պտտվելու եմ քո առանցքի շուրջը, որպեսզի կյանքս չմարի: Որ ոչ շատ տաքանամ ու այրվեմ, ոչ էլ սառչեմ: [b]Ստելլա Մելքոնյան[/b] Սերն է միայն պատճառը, որ ես դիմակայում եմ քո որոտներին և փոթորկալից պոռթկումներին, քո անկանխատեսելի փոփոխություններին, ճայթյուններին ու կարկտահարություններին: Քո բոլոր տարերքներով հանդերձ՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Աղբյուրը` [url=http://www.aysor.am/am/news/2016/01/23/Գագիկ-Սուրենյան-և-Ստելլա-Մելքոնյան/1041955#.VqOBidhYWiY.facebook]Aysor.am[/url]

Նմանատիպ նյութեր