Անգլիա. Անհավատալի իրադարձություններ «Նորվիչ»-«Լիվերպուլ» խաղում. տեսանյութ
Ապշեցուցիչ կերպով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը: Առաջին խաղում «Նորվիչը» սեփաական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»: Պատմել այս խաղի սյուժեն անիմաստ է: Պարզապես նշենք, որ հանդիպումն ավարտվել է… 5:4` հօգուտ «Լիվերպուլի», ընդ որում, հիմնական ժամանակի ավելացված ժամանակում «Նորվիչը» հավասարեցրեց հաշիվը, սակայն միեւնույն է` «Լիվերպուլը» հասցրեց խփել հաղթական գոլը: Այդ էլ նշենք, որ «Նորվիչը» խաղի ընդացքում հաղթում էր 3:1 հաշվով:
«Լիվերպուլի» կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն: Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները 34 միավորով բարձրացան 7-րդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Նորվիչ» - «Լիվերպուլ»՝ 4:5
Մբոկանի, 29, Ստիվեն Նեյսմիթ, 41, Ուեսլի Հուլոհան, 54 (11մ), Սեբաստիան Բասոնգ, 90+3 – Ռոբերտո Ֆիրմինո, 18, 63, Ջորդան Հենդերսոն, 55, Ջեյմս Միլներ, 73, Ադամ Լալանա, 90+5