211652_close_icon
views-count37094 դիտում article-date 12:37 23-01-2016

Հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն

Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է հզոր ցիկլոն: Ցիկլոնի ազդեցությունը մեր երկրում կզգացվի այսօր, երեկոյան ժամերից: Շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 24-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի տաք հատվածում, ինչի արդյունքում ջերմաստիճանը առանձնապես չի նվազի: Հունվարի 24-ին երեկոյան ժամերից հանրապետություն կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային զանգվածներ և արդեն երկրի ողջ տարածքում կտեղա առատ ձյուն, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ի կեսօր, որից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն: Առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն Գյումրի-Ամասիա, Սևան-Մարտունի, Ապարանի, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանցք-Սարավան, Ջերմուկ հատվածներում և հարակից բնակավայրերում: Ձյունը կուղեկցվի բքով, ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կլինի մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչև -16 աստիճան ցուրտ: Օդերևութաբանները կոչ են անում վարորդներին նշված շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր