211652_close_icon
views-count34654 դիտում article-date 10:25 04-04-2015

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են BMW X5-ն ու Toyota Prado-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Toyota Prado մակնիշի 10 DD 007 համարանիշի և 35-ամյա Նարեկ Ամիրխանյանի վարած BMW X5 մակնիշի 06 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Prado-ն գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն էլ դուրս է եկել հանդիպակաց գոտի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, սակայն, ըստ տեղեկությունների, մեղավորը Prado-ի վարորդն է եղել, ով գլխավոր՝ Աբովյան փողոցից երթևեկող X5-ի վարորդին չի զիջել, ինչի համար էլ տեղի է ունեցել վթարը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդները մեղադրում են միմյանց և նրանց միջև կա անհամաձայնություն, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի վայր են ուղարկել ՃՈ ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանին, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր