Արեգակնային համակարգում նոր մոլորակ են հայտնաբերել
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինը հայտարարել են, որ նոր հայտնաբերված մոլորակը իր չափերով հավասար է Նեպտունին և 10 անգամ ավելի ծանր է, քան Երկիր մոլորակը:
Science News-ում հրապարակված գիտական զեկույցում նշվում է, որ նոր մոլորակը հայտնաբերվել է մաթեմատիկական վերլուծությամբ` Պլուտոնի ուղեծրից հսկայական տարածությունում, որտեղ միլիարդավոր տիեզերական մարմիններ կան:
Մոլորակը տեսանելի չէ Արևից` հեռու լինելու պատճառով, իսկ Արևի շուրջն այդ մոլորակի ամբողջական շրջապտույտը կատարվում է 10-20 հազար տարվա ընթացքում:
Աստղագետներ Մ. Բրաունն ու Կ. Բատիգինը հայտնել են, որ նոր մոլորակը 4,5 մլրդ տարեկան է: