Աստղագետները պոչավոր մոլորակ են հայտնաբերել
Շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են, որ Gliese 436b թզուկ-մոլորակից ջրածնային ամպ է անջատվել՝ այդպիսով ձեւավորելով յուրօրինակ պոչ:
Այն առաջացել է ռադիացիայի արդյունքում: Այդ մոլորակի հետ կապված նման երեւույթ աստղագետներն առաջին անգամ են գրանցել: Պոչը 50 անգամ գերազանցում է մոլորակի չափը: