Արեգակնային համակարգում հնարավոր է՝ եւս 2 մոլորակ կա
Եվրոպական երկրների գիտնականներից կազմված խումբը եկել է եզրակացության, որ Արեգակնային համակարգում Երկիր մոլորակի չափի եւս 2 մոլորակ կա, հայտնում է The Gardian-ը:
Եզրակացության համար հիմք են ծառայել Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների ուղեծրերով շարժվող երկնաքարերը: Դրանք որոշակի հատվածներում «շեղվում» են հիմնական ուղեծրից, ինչը կարող է տեղի ունենալ այլ տիեզերական օբյեկտների զգողականության ուժի հաշվին:
Ուսումնասիրության ճշգրիտ տվյալներ դեռեւս չկան, սակայն աստղագետների հաշվարկներով՝ Նեպտունից եւ Պլուտոնից այն կողմ նվազագույնը 2 մոլորակ կա: