1963 դիտում
12:43 20-01-2016
Դեսպան Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց քննարկմանը
Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Ելույթի մեկնարկին դեսպան Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կիսում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում է ֆիզիկական գոյության և անպաշտպանվածության վտանգը: Թեպետ Անվտանգության խորհուրդը զգալի ջանքեր է գործադրում խնդրո առարկայի շուրջ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ, այնուհանդերձ, անհրաժեշտ է էլ ավելի վճռական գործելակերպ: Այս իմաստով կարևորվում է կանխարգելման դերը», - նկատեց ՀՀ դեսպանը:
Զոհրաբ Մնացականյանը նաև ընդգծել է, որ, նախևառաջ անհրաժեշտ է կրկնապատկել պատասխանատվության գործոնը, մասնավորապես, հակամարտությունների այն կողմերի համար, որոնք մերժում են խոցելի խմբերի տարրական անվտանգության ապահովումը և մարդասիրական օգնության ցուցաբերումը: Այս իմաստով առանձնահատուկ կարևորվում է ՄԱԿ-ի մասնակցությունը` քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող ֆիզիկական բռնության կանխարգելման, պաշտպանության և մարտավարության մշակման ոլորտներում: Կազմակերպության հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործություններով: Այս իմաստով հարկավոր է առանձնահատուկ ընդգծել ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների դաշտային առաքելությունների դերը` տեղերում իրավիճակի գնահատման հարցում, ընդունելով, որ կանխարգելումը` քաղաքացիական բնակչության պաշտպանության լավագույն միջոցն է: Ավելին, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուղղակիորեն կապված է զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանություն հանցատեսակի հետ, - ընդգծեց դեսպան Մնացականյանը:
Այնուհետ ՀՀ դեսպանը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, շեշտելով, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994թ. զինդադարի անտեսման և խախտման դեպքերի արդյունքում` Հայաստանի և ԼՂ քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին: Աճում են ԼՂ հետ շփման և Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել է աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի և ծանր հրետանի, խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015թ․ սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր և նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: Ուստի, Հայաստանը կրկին անգամ կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձևավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ և ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության և լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը, - նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
Իր խոսքի ավարտին ՀՀ դեսպանը ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը` հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է: «Հայաստանը բարձ է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի և նրա Գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել` ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը», - ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը:
Անվտանգության Խորհրդի բաց քննարկումը նախագահել է Ուրուգվայի ԱԳ փոխնախարար Խ.Լ.Կանսելան, իսկ շուրջ ութ տասնյակ պետությունների ներկայացուցիչների թվում, ելույթներով հանդես են եկել Իսպանիայի և Ուկրաինայի փոխարտգործնախարարները, Կարմիր Խաչի փոխնախագահ Ք.Բիրլին, ՄԱԿ-ի ԳՔ-ի տեղակալ Յ.Էլիասոնը և այլ պաշտոնյաներ:
Նմանատիպ նյութեր
3148 դիտում
14:52 22-02-2017
Դեսպան Մնացականյանը մասնակցել է Եվրոպայում հակամարտություններին նվիրված բաց քննարկմանը ՄԱԿ-ի ԱԽ-ում
1400 դիտում
17:40 15-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Քաղաքացիական հասարակության հեռանկարը խորագրով քննարկմանը
1592 դիտում
22:08 16-02-2016
Դեսպան Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը