1230 դիտում
19:39 19-01-2016
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թ. անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշենք, որ կարգապահական հանձնաժողովի 11 անդամներից հինգը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, մեկը կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետն է: Հանձնաժողովի կազմում են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման վարչությունների պետերը:
Հրապարակային ու թափանցիկ գործող հանձնաժողովը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն:
Նիստում քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը պարզելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական խախտման փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու հետեւյալ կարգապահական տույժերը՝ մեկին՝ նկատողություն, մեկին՝ խիստ նկատողություն, իսկ երկուսի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5597 դիտում
15:02 17-02-2018
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2119 դիտում
10:47 06-04-2019
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
721 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր