Ինչից է մահացել գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը
Զորավար, ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը հանկարծամահ է եղել:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, թեեւ նա շաքարային դիաբետ է ունեցել, բայց շատ չի գանգատվել: Պահի տակ շաքարի մակարդակը արագ բարձրացել է: Շտապ օգնության կողմից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը: Նրա հուղարկավորության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։