211652_close_icon
views-count681 դիտում article-date 15:42 14-01-2016

Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ

Հունվարի 13-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին ընդունեց երկրի վարչապետ Դաչիան Չոլոշը: Զրույցի ընթացքում ռումին վարչապետին փոխանցելով Հայաստանի վարչապետի ողջույնները, դեսպան Գասպարյանը հայ-ռումինական օրակարգի հարցերի շարքում ներկայացրեց «Արարատից Կարպատներ. Հազարամյա պատմություն» ցուցահանդեսի հետ կապված հարցերը: Ցուցահանդեսի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարում և այն պատմելու է ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության մասին: Վարչապետը, բարձր գնահատելով միջնադարից մինչև այսօր ռումինահայ համայնքի դերը ռումինական կյանքի բոլոր ոլորտներում, կարևորեց նման մշակութային միջոցառումների անցկացումը հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը ցուցահանդեսի պատշաճ անցկացման ուղղությամբ: Վարչապետ Դաչիան Չոլոշը Ռումինիայի լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ այլ ծրագրերում:

Նմանատիպ նյութեր