Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վասիլի Ուտկինին հեռացրել են աշխատանքից «Բայեր»-«Բարսելոնա» խաղի ժամանակ քնելու համար. տեսանյութ
Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը զրկվել է «Матч TV» հեռուստաընկերությունում ֆուտբոլային հանդիպումներ վարելու իրավունքից:
Պատճառն այն է, որ Ուտկինը 2015թ. դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Բայեր»-«Բարսելոնա» հանդիպման (1:1) ժամանակ հարբած է եղել և քնել է:
Բացի այդ, Ուտկինը հատկապես 1-ին խաղակեսում բազմաթիվ անհասկանալի և ծիծաղաշարժ մտքեր է հայտնել, մասնավորապես, խաղակեսի ավարտից հետո հայտարարել է, թե հանդիպումն ավարտվել է:
Ինքը` մարզական մեկնաբանը, իր պահվածքը բացատրել է գերհոգնածությամբ և ընդունել է մեղքը` համարելով, որ արժանի էր պատժի: