Չինաստանում դեռ 30 տարի կպահպանվի ծնելիության սահմանափակումը
Չինաստանի իշխանությունները առնվազն մինչև 2045 թվականը պահպանելու են օրենքը, որով արգելվում է ընտանիքներում 1 երեխայից ավելի ծնունդը, հայտնում է Reuters-ը:
Այդ երկրի Առողջապահության և ընտանիքի պլանավորման հարցերով նախարարության ազգային հանձնաժողովի փոխնախագահ Վան Պեյանի խոսքով՝ Պեկինը մտադիր է սահմանափակել ծնելիությունը երկարաժամկետ հեռանկարով՝ 20-30 տարով:
«Երբ անցնի որոշակի ժամանակ, մենք ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական փոփոխություններ տեսնենք, այդ ժամանակ էլ կփոխենք մեր քաղաքականությունը»,-ընդգծել է նա: