211652_close_icon

Երբ վարձակալած ավտոմեքենան դառնում է դանակահարության պատճառ

views-count4413 դիտում article-date 15:18 11-01-2016
30-ամյա Արշավիր Եղիազարի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վարձակալած ավտոմեքենայի անսարքության առիթով իր եղբոր՝ Արսեն Պողոսյանի ու Արշակ Իսաջանյանի միջև տեղի ունեցած տհաճ հեռախոսազրույցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով եղբայրների՝ Արսեն ու Կառլեն Պողոսյանների և ընկերների՝ Արմեն Տեր-Ղազարյանի ու Ռաֆայել Մանուկյանի հետ գնացել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 122 հասցեում գտնվող ,,Կովկաս,, ռեստորանահյուրանոցային համալիր, որտեղ համալիրի ավտոկայանատեղիում հանդիպել են Արշակ Իսաջանյանին ու ՌԴ քաղաքացի Աբդուլահ Շաուևին, որից հետո պարզաբանումների արդյունքում ծագած ծեծկռտուքի ժամանակ՝ իր մոտ եղած դանակով հարվածել է Ա.Շաուևի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակարեսին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս՝ ծակած-կտրած, թափանցող, թորակոբդինալ, վերքային խողովակի ընթացքով ստոծանու, առատային որովայնազմի վնասումով վնասվածքի ձևով: Ա Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ 26-ամյա Արսեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վարձակալած ավտոմեքենայի անսարքության առիթով պարզաբանումների արդյունքում ծագած ծեծկռտուքի ժամանակ՝ բռունցքով հարվածել է Արշակ Իսաջանյանի քթին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայաքյումով՝ առանց քթային շնչառության խանգարման, քթոսկրի բեկորային, առանց տեղաշարժի փակ կոտրվածքի ձևով: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Խափանման միջոցը ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանaկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր