211652_close_icon
views-count1945 դիտում article-date 14:45 26-09-2014

Երեխային կծած շունը դանակահարության պատճառ է դարձել

31-ամյա Սևակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Գրիգոր Օհանյանի տան միջանցքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գրպանից հանել է ծալովի դանակ, մերկացրել է այն և պահելով Գ. Օհանյանի ուղղությամբ՝ սպառնացել է, որ կսպանի նրան: Բացի այդ, դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Աղվանի Երեմյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին և նրա առողջությանը պատճառել է կտրած-ծակած թափանցող ծանր վնաս: Սևակ Սարգսյանը նաեւ իր ընկեր Էռնեստ Բադալյանի հետ Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում հանդիպել են Արթուր Երեմյանին՝ պարզաբանելու համար Բադալյանի երեխային Ա. Երեմյանի շան կողմից կծելու հետևանքով բուժման ծախսերի հարցը: Նշված հարցի շուրջ նրանց միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է կռվի և այդ ընթացքում Ս. Սարգսյանը դանակով դիտավորությամբ հարվածել է Ա.Երեմյանի կրծքավանդակին, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վնաս սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 եւ 137 հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր