47382 դիտում
13:54 10-01-2016
Լարված ու արտակարգ իրավիճակ Երևանում. 250 բնակիչ սպառնում է դիմել ծայրահեղ միջոցի, իսկ կանայք փորձում էին խեղդամահ անել լիազորին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն քանի օր է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքում:
Ինչպես նշված վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված քարե շինությունը ամբողջովին դարձել է վթարային և մարդիկ գիշերում են ահը սրտներում` չիմանալով, որ հնարավոր է` չլուսացնեն:
Ամբողջ շենքում տիրում է վտանգավոր վիճակ, տանիքից ջուրը լցվում է սենյակներ ու գրեթե բոլոր սենյակներում մարդիկ դույլեր են դրել, որպեսզի հեռացնեն անձրևաջրերը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները գրեթե օրը մեջ այցելում են այս շենք, քանի որ անընդհատ քարաթափումներ են տեղի ունենում:
Միակ հարցի ճիշտ լուծումը բնակիչները կարծում են կլինի այն, որ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկեն, որ այդ 67 ընտանիքի անդամներին վերաբնակեցնեն:
Բնակիչների թիվն անցնում է 250-ը և մարդիկ արդեն 20 տարուց ավելի է` կատարում են կոմունալ բոլոր վճարումները, այդ թվում` էլեկտրաէներգիայի և աղբի:
Բնակիչները, ում հույսը կառավարությունն է, հանձինս վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասում էին. «Կառավարությունը ուզենա` կարող է բարի կամք դրսևորել և մեր խնդիրը լուծել: Ասում են ` ամուսնացեք, ընտանիքներ կազմեք. ոչ հարս կգա էս քամբախ շենք, ոչ էլ հարս կտանեն: 21-րդ դարում ապրում ենք քարանձավային պայմաններում: Էրեխեք ունենք, էստեղից բանակ ենք ճամփել, մոտ 100 հատ էլ դեռ ճանապարհելու ենք: Եթե մեր հարցը չի լուծվում` մնում է ընտանիքներով Երևանի քաղաքաետարանի առաջ վրաններ դնենք, ու մնանք: Գոնե կիմանանք`քնելուց քարը չի ընկնի գլխներիս»:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի պահ կանայք հարձակվեցին լիազորի վրա ու սպառնում էին, որ նրան բզիկ- բզիկ կանեն, քանի որ նրան մեղադրում էին ինչ –որ կեղծ գործարքների մեջ, իսկ լիազորը հերքում էր դա:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)