211652_close_icon

Սաստիկ բքի պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ

views-count4047 դիտում article-date 18:32 06-01-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները: Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

Նմանատիպ նյութեր