ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ` Երուսաղեմից, որտեղ ծնվեց Աստծո Որդին` Հիսուսը, կրեց իր չարչարանքները, խաչվեց և հարություն առավ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում:
Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ներկայացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բացառիկ ֆոտոռեպորտաժը` Երուսաղեմից, որտեղ ծնվել է մանուկ Հիսուսը, այնուհետև չարչարանքների ենթարկվել, խաչվել, հարություն առել: