211652_close_icon

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

views-count6786 դիտում article-date 10:18 05-01-2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Բլագոդարնոյե, Գորիս-Սիսիան, Մեղրի-Կապան, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Սևան-Վարդենիս անվտոճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Խորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկությունից: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է թույլ ձյուն: Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի: Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրցասար, Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Կաթնառատ, Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք: Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ բուք: Ծիլքար ավտոճանապարհին առկա են բուք և խցանումներ: Դժվարանցանելի են Ստեփանավան-Օձուն, Գեղարքունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան-Հանքավան, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Շվանիձոր, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր