211652_close_icon
views-count8275 դիտում article-date 18:26 02-01-2016

Թող մարդիկ քիչ կապիկություն անեն․ Նաիրա Կարեպատյանի մաղթանքը 2016 թվականի համար newsbook.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն Նոր տարին դիմավորել է Հայաստանում, սակայն Ջերմուկում: Նա շեշտեց, որ այս տարի իր համար յուրահատուկ է, քանի որ 2015 թվականին նա մայրացել է և ամեն ինչ արել է, որ դրտեր՝ Արիանայի համար անակնկալներով լի Ամանոր լինի. «Դրա համար էլ պատրաստվել ենք յուրովի: Տունը զարդարել ենք ամանորյա շնչով, որպեսզի մեր փոքրիկին տանենք ամանորյա հեքիաթ»,-NewsBook-ի հետ զրույցում պատմեց Նաիրա Կարապետյանը: Պատգամավորը 2016 թվականից շատ սպասելիքներ ունի և պնդեց, որ մի շարք նպատակներ ունի՝ թե′ մասնագիտական, թե′ անձնական կյանքում. «Չգտեմ որից սկսեմ, սովորաբար ասում են, որ ծրագրերի մասին պետք չէ բարձրաձայնել, որ իրականանան, բայց այնքան շատ ծրագրեր ու նպատակներ կան, որ կեսից շատն էլ իրականանան, ես հաջորդ տարի այս ժամանակ կասեմ, իզուր չեմ ապրել անցած տարին»,- ասաց նա: Ինչ վերաբերում մաղթանքներին, ապա Կարապետյանը ցանկանում է, որ կապիկի տարում մարդիկ քիչ կապիկություն անեն․ «Թողնեն կապիկին իր լիազորություններն ու գործառույթներն անի, կմաղթեմ, որ տարեվերջին կարողանանք ևս մեկ տարի ֆիքսել, որ քայլ առաջ ենք արել, ցավոք ամեն տարի չէ, որ կարող ենք դա անել, բայց կուզեմ, որ դա անպայման այս տարի լինի»,- նշեց նա: Ամփոփելով 2015 թվականը Կարեպտյանը ՝ինչպես բոլոր հանարպետականները, ամենկարևոր ձեռքբերումը համարերեց Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնմված սահմանդրական փոփոխությունների հաստատումը. Նյութի աղբյուրը ` http://newsbook.am

Նմանատիպ նյութեր