6713 դիտում
17:39 20-09-2014
Գագիկ Ծառուկյանն անհարմար է զգացել, որ ազատամարտիկները դրսում համագումար անեն. Ռուբեն Գևորգյան․ տեսանյութ․ NewsBook.am
Այսօր տեղի ունեցավ «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը: Համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չհամախմբվեցին ԵԿՄ-ի շուրջ, Գևորգյանը նշեց.
«Չեմ ուզում երկրապահից խոսել, սա առանձնահատուկ կառույց է, այսօր այստեղ գտնվում են առաջին գծում կռված տղերքը: Շատ ազատամարտիկներ դուրս են մնացել երկրապահից և այլ հասարակական կազմակերպություններից, և մենք որոշեցինք նրանց միավորել այս կառույցի շուրջ»:
Հարցին, թե արդյո՞ք այս միությունը չի տրոհում ազատամարտիկների համայնքը, Գևորգյանն ասաց, որ սա առաջին քայլն է, որը միավորեց ազատամարտիկներին:
«Այսօր մի կազմակերպության մեջ միավորվել են 8 ռազմահայրենասիրական կազմակերպություններ, դա արդեն միավորում է, ոչ թե տրոհում»,- նշեց Գևորգյանը և խոսելով այն տեսակետից, թե սխալ է համագումար անել նման շքեղ վայրում, նա ասաց.
«Մեր ազատամարտիկները վերջին 20 տարում իրավունք ունեին հրճվեին, լիաթոք տեսնեին և հանդիպեին, և դա պարգևեց այն մարդը, որ բազում մարդկանց է դա պարգևել: Այո՛, ինչո՞ւ պիտի հրաժարվեմ նրա անունը տալուց, այո՛, Գագիկ Ծառուկյանի շնորհիվ ենք այսօր այստեղ հավաքվել»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է Ռուբեն Գևորգյանի համար հեղինակություն, նա պատասխանեց, որ ԲՀԿ առաջնորդն ամբողջ հայ ազգի համար է հեղինակություն: Նա Աստծո կամքով ունի այն արյան գործակիցը, որը նրան մղում է բարեգործության:
NewsBook-ի հարցին, թե արդյո՞ք չեք վիրավորվել, որ Գագիկ Ծառուկյանն այսօր չի եկել մասնակցելու համագումարին, Ռուբեն Գևորգյանն ասաց.
«Իրա չգալը բոլորովին ոչինչ չնշանակեց: Իհարկե, ավելի շոյված կզգայինք իր գալուց, բայց արդյո՞ք այս ամեն իր գալը չի նշանակում: Երկիրը ոչ մի տեղ մեզ չհատկացրեց: Մենք որոշել էինք այս համագումարն Օպերայի բակում անցկացնել, բայց գտնվեց մի մարդ` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, որն ասաց` անհարմար է, որ հայրենիք համար կռված տղերքն այսօր փողոցում համագումար անեն, նա ասեց, որ դա չի հանդուրժի: Ինքը տրամադրեց տարածքը, որպեսզի պատշաճ կերպով իրականացնենք համագումարը: Ես էլի եմ կրկնում` մենք շատ շնորհակալ ենք իրենից»:
Հարցին, թե այս դեպքում, փաստորեն, այս ազատամարտիկների համար Գագիկ Ծառուկյանն է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուբեն Գևորգյանն ընդգծեց, որ ինքը Ծառուկյանին հարգում է, ոչ թե որպես գերագույն գլխավոր հրամանատարի, այլ փառաբանում է այն մարդուն, որը ձեռք է մեկնել իր միությանը:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=39412&l=am]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5024 դիտում
09:38 24-02-2018
ՀՀԿ-ում խառն են. մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն. «Հայկական ժամանակ»
8272 դիտում
18:26 02-01-2016
Թող մարդիկ քիչ կապիկություն անեն․ Նաիրա Կարեպատյանի մաղթանքը 2016 թվականի համար newsbook.am
Այս բաժնից
1150 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4639 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած