Իսպանիա. 11 մետրանոց հարվածի ապշեցուցիչ խաղարկումը Մեսիի ու Սուարեսի կատարմամբ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուր «Բարսելոնա»-«Սելտա» հանդիպման ժամանակ զարմանալի գոլ է գրանցվել:
81-րդ րոպեին Մեսիին վայր գցելու համար մրցավարը 11 մ. հարված նշանակել: Գնդակին մոտեցել է հենց տուժողը` Մեսին, որը` սակայն, հարվածելու փոխարեն փոխանցում է կատարել Սուարեսին, որն էլ գրավել է դարպասը:
11մ. հարվածի նման իրացումը խիստ բացառիկ երևույթ է: Ուշագրավ է, որ առաջինը այս ոճի 11 մ. հարվածի իրացում կատարել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը, և շատերի կարծիքով, կատալոնացիները այսպիսով իրենց զորակցությունն են հայտնել քաղցկեղի դեմ պայքարող Կրոյֆին, որը եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստը: