Ամերիկյան հատուկ ծառայությունները շուրջ 10 տարի գաղտնալսել են Գերմանիայի 3 կանցլերներին. WikiLeaks
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպությունն իր կայքում նոր փաստաթղթեր է հրապարակել, համաձայն որոնց ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը շուրջ 10 տարի գաղտնալսել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 3 կանցլերների՝ Անգելա Մերկելի և ավելի վաղ այդ պաշտոնները զբաղեցրած Գերհարդ Շրեդերի ու Հելմուտ Քոլի հեռախոսային զրույցները, հաղորդում է gazeta.ru-ն:
Այժմ Գերմանիայի իշխանությունները ճշտում են տեղեկության իսկությունը: